Ցուցարարները հայտարարել էին, որ նստացույցը տեղափոխվելու է Բաղրամյան պողոտա, եթե իշխանությունները չլսեն նրանց պահանջները:
Ոստիկանությունն հունիսի 23-ի առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը Բաղրամյան պողոտայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում: Այն վերաճել էր եռօրյա նստացույցի:
Ցուցարարները հայտարարել էին, որ նստացույցը տեղափոխվելու է Բաղրամյան պողոտա, եթե իշխանությունները չլսեն նրանց պահանջները:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկոյան տեղեկացրել է ցուցարարներին, որ հանրապետության Նախագահը ցանկություն ունի 3-4 հոգու հետ հանդիպել, սակայն ցուցարարները մերժել են առաջարկը: Երեկոյան ժամը 11:00-ին Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացրել է, որ այդ ժամից սկսած նրանք իրավունք չունեն աղմկել եւ խախտել հասարակական կարգը: Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու ժամանակ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 237 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում