Խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրվա մթնոլորտը թեժ էր դեռ նախքան քվեարկությունները:
Խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրվա մթնոլորտը թեժ էր դեռ նախքան քվեարկությունները: Ընդդիմադիրները հայտարարել էին, թե պահանջում են ազատ արձակել Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներին:
Ի նշան բողոքի՝ ՀԱԿ-ը լքել է դահլիճը: Խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը սակայն մնացել է դահլիճում՝ իր բողոքը արտահայտելով քվեարկություններին չմասնակցելով:
Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը քվեարկության է դրել երեկ քննարկված օրինագծերը: Քվեարկությամբ հաստատվել են էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով վարկային համաձայնագրերը:
Մանրամասները՝ տեսանյութում