Մեծ, փոքր, գունավոր, միատոն, զվարճալի կամ պարզապես դասական. անկախ ձեւից ու տեսակից, ակնոցը միշտ պահանջված է:
Մեծ, փոքր, գունավոր, միատոն, զվարճալի կամ պարզապես դասական. անկախ ձեւից ու տեսակից, նրանք միշտ պահանջված են, հատկապես այս սեզոնին: Աչքերն արեւից պաշտպանելու ամենաօպտիմալ միջոցն արեւային ակնոցն է: Հայաստանում չկա ամառային ակնոցի մասնագիտացված խանութ: Առաջարկվող տարբերակները երկուսն են՝ օպտիկայի սրահ կամ գետնանցումներ ու դրանց հարակից տարածքներ:
Գետնանցումներում վաճառվող ակնոցներն անհամեմատ ավելի մատչելի են՝ 2000-ից մինչեւ 15.000 դրամ: Իհարկե, այստեղ վաճառողները խուսափում են տեսախցիկից, բայց օբյեկտիվից այն կողմ հարցերին սիրով պատասխանում են: Ակնոցները վաճառվում են առանց փաստաթղթերի, բրենդներն էլ հիմնականում կեղծ են:
Օպտիկայի սրահներում աշխատում են փաստաթղթերով, պարտադիր արեւապաշտպան հատկությամբ, միան թե գներն էլ այստեղ անհամեմատ ավելի թանկ են՝ 15 000-ից մինչեւ 150 000 եւ ավելի:
Մանրամասները՝ տեսանյութում