Տուրիստական գործակալություններից մի քանիսը փորձում են ոչ ամբողջական տեղեկություն տեղադրել:
Զբոսաշրջության սեզոնին ընդառաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կլոր սեղան էր հրավիրել:
Հանձնաժողովը տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների ու զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների հետ Ծաղկաձորում քննարկել է տնտեսության այդ հիմնական ճյուղի խնդիրները:
Ոլորտի ներկայացուցիչները անդրադարձել են տուրիզմի գովազդի ոլորտում ուսունասիրություններին: Դրանց համաձայն մրցակցության մեջ շահեկան դիրք գրավելու համար որոշ կազմակերպություններ սպառողներին մոլորեցնում են:
Տուրիստական գործակալություններից մի քանիսը փորձում են ոչ ամբողջական տեղեկություն տեղադրել: Ծանուցման թերթիկներում առաջարկվում են զեղչված գներով տուրիստական փաթեթներ, որոնք իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում:
Մանրամասները՝ տեսանյութում