1966-ին ԱՄՆ-ում գլուխ բարձրացրեց աֆրոամերիկացիների շարժումը, որի կարգախոսն էր «Իշխանություն սեւամորթներին» կամ Black Power:
1966-ին ԱՄՆ-ում գլուխ բարձրացրեց աֆրոամերիկացիների շարժումը, որի կարգախոսն էր «Իշխանություն սեւամորթներին» կամ Black Power: Շարժման մասնակիցները պահանջում էին, որպեսզի սեւամորթների եւ սպիտակամորթների իրավունքները հավասարեցվեն եւ դադարեցվեն ճնշումները նրանց հանդեպ:
Շարժումը 1968-ին սեւամորթ սպորտսմենների միջոցով արծարծվեց նաեւ Մեխիկոյում անցկացվող օլիմպիական խաղերի ընթացքում: Ամերիկացի վազորդ Թոմի Սմիթը, որն առաջին տեղը գրավեց, եւ երրորդ տեղը զբաղեցրած Ջոն Կարլոստը պարգեւատրման արարողությանը ցուցադրեցին սեւմորթների շարժմանը բնորոշ ողջույնի ձեւը: Նրանք արարողությանը ներկայացան սեւ գուլպաներով, որոնք նման էին սեւամորթ աղքատների գուլպաներին, երկուսով բարձրացրեցին սեւ ձեռնոց հագած իրենց բռունցքները եւ այդպիսով օգտագործեցին իրենց հաղթականը ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ իրենք դեմ են ԱՄՆ-ում սեւամորթների հանդեպ իրականացվող ճնշումներին:
Այս լուսանկարը հրապրակեց Time ամսագիրը եւ վերնագրեց «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ»:
Մանրամասները՝ տեսանյութում