Արեւի ջերմությունը որքան էլ հաճելի, նույնքան էլ վտանգավոր է:
Արեւի ջերմությունը որքան էլ հաճելի, բայց պարզվում է՝ նույնքան էլ վտանգավոր է: Այն կարող է վնասել մաշկն ու առաջացնել պեպեններ ու տարբեր պիգմենտներ: Խնդիրներից խուսափելու համար մաշկաբաններն առաջարկում են մի շարք մեթոդներ, օրինակ, ամռանը ցանկալի է տնից դուրս գալ մինչեւ կեսօր: Հենց այդ ժամանակ են արեւի ճառագայթները ուղղահայաց ընկնում երկրի վրա:
Տարվա ամենապայծառ եղանակին սպասում են հատկապես երեխաները: Էլ երբ կարելի է անվերջ խաղալ բակում, եթե ոչ ամռանը: Սակայն բժիշկը զգուշացնում է՝ արեւի ճառագայթներն ավելի շատ վնասում են հենց նրանց: Ամբողջ աշխարհում արեւապաշտպան քսուկներն ունեն մեծ պահանջարկ: Վերջին տարիներին պահանջարկն աճել է նաեւ Հայաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում