Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկը եվրագոտու արտահերթ գագաթաժողով է հրավիրել:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, թե իրենք ուսումնասիրում են Հունաստանի նոր առաջարկները՝ ուղղված երկրի պարտքային ճգնաժամի հանգուցալուծմանն ու դեֆոլթից խուսափելուն:
Առաջարկների բովանդակությունը չի հրապարակվում: Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկը եվրագոտու արտահերթ գագաթաժողով է հրավիրել:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը դրա մեկնարկից առաջ հանդիպել է Հունաստանի երեք վարկատուների՝ Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարներին: Նա ներկայացրել նախապես գրավոր ներկայացված առաջարկները:
Հունիսի 30-ին լրանում է վարկատուների հետ պայմանավորվելու՝ Աթենքին տրված վերջնաժամկետը: Պարտքը չվճարելու դեպքում Հունաստանին սպառնում է հեռացում եվրագոտուց: