Մեզ ծանոթ տեսքով առաջին ակնոցը ստեղծվեց Վենետիկում:
Ժամանակակից աշխարհում տեսողության հետ կապված խնդիրները կարելի է լուծել մի քանի եղանակով՝ լինզա, ակնոց կամ վիրահատություն:
Մինչեւ 13-րդ դարը, սակայն, վատ տեսողություն ունեցող մարդիկ դառնում էին անաշխատունակ: Թե ովքե՞ր ու ինչպե՞ս ստեղծեցին ակնոցը, անհայտ է, հայտնի է միայն, որ այն առաջինը սկսեցին կրել Հռոմում:
Դրանք տարբեր տեսակի, գույնի ու չափի թանկարժեք քարեր էին, որոնցով կարելի էր նայել արեւին ու չվնասել աչքերը: Մեզ ծանոթ տեսքով առաջին ակնոցը ստեղծվեց Վենետիկում: Մի ապակեգործ պատահաբար ապակին թափեց հարթ մակերեւույթին: Որոշ ժամանակ անց նա վերցրեց այն ու նկատեց, որ դրա տակ պատկերներն ավելի մեծ են երեւում:
Մանրամասները՝ տեսանյութում