Բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Նունե Խեչումյանն է:
Վանաձորում կրկին բեմ են բարձրացրել հայ դրամատուրգիայի մեծ վարպետ Շիրվանզադեի լավագույն գործերից մեկը: Քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Արտիստը»՝ բեմական ու ռեժիսորական նոր խոսքով, ոճով, հանդերձանքով ու լուծումներով:
Հանդիսատեսի վրա մեծ տպավորություն են գործել հատկապես ներկայացման օպերային երանգները, երիտասարդ դերասանների վարպետությունն ու անմիջականությունը: Բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Նունե Խեչումյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում