Մարյինկա ավանի գնդակոծության հետեւանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, չորսը վիրավորվել են:
Ուկրաինական բանակը մեղադրել է Դոնբասի աշխարհազորայիններին՝ առաջնագծում հաուբիցներ, ականանետեր, «Գրադ» հրթիռային կայանքներ եւ տանկեր կիրառելու համար: Ըստ Կիեւի տվյալների՝ Մարյինկայի եւ Դոնեցկի սահմանին ականի վրա մի ամուսնական զույգ է պայթել: Տղամարդը մահացել է, կնոջ վիճակը ծանր է:
ԵԱՀԿ դիտորդների հաղորդմամբ՝ հատկապես լարված իրավիճակ է Լուգանսկի մերձակայքում, լսելի են հրետանային համազարկեր, համեմատաբար հանգիստ է Դոնեցկի օդանավակայանի շուրջ: Մարյինկա ավանի գնդակոծության հետեւանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, չորսը վիրավորվել են: