Հայկական քաղավիացիայի լեգենդ Մնացական Պարակշիևն այստեղ ապրել է տասնյակ տարիներ:
Հայկական քաղավիացիայի լեգենդ Մնացական Պարակշիեւն Կոմիտասի փողոցի իր տանն ապրել է տասնյակ տարիներ: Նրա կիսանդրին դնելու նախաձեռնությունը Պարակշիեւի ընտանիքինն էր, նրանց գաղափարը ողջունելու էին եկել Հայաստանի եւ ԼՂՀ գործիչներ, հարազատներն ու ընկերները:
Պատերազմից հետո սկսվում է Մնացական Պարակշիեւի գործունեության սրընթաց վերելքը: Նա կառավարեց բազմաթիվ ինքնաթիռներ: 1950-1961 թթ. ղեկավարում էր Հայաստանի քաղաքացիական ավիացիան, մեծ դեր ուներ մեր երկրում ավիացիայի զարգացման գործում: Նրա օրոք կառուցվեց Զվարթնոց օդանավակայանը, ինչպես նաեւ բազմաթիվ շրջանային օդանավակայաններ` երկրի տարբեր ծայրերում:
Թոշակի անցնելուց հետո Պարակշիեւը նշանակվեց Հայաստանի քաղավիացիայի օդագնացության կենտրոնական գործակալության պետ, իսկ նրա տեղը կապույտ բարձունքում զբաղեցրեց որդին` Սահակը:
Մանրամասները՝ տեսանյութում