Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը: Սեպտեմբերից Առաջին ալիքի եթերում կլինի «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը, որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Հաղորդման հյուրերը կլինեն հասարակական- քաղաքական, մշակութային եւ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր մելոման են, սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Նկարահանումներին կմասնակցեն Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի անդամները, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան:
Հաղորդման մասին մանրամասներին կարող եք պարբերաբար ծանոթանալ Հանրային հեռուստաընկերության եւ «Գուշակիր մեղեդին» հաղորդման ֆեյսբուքյան էջերից: