Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների հանդիպումն այդպես էլ արդյունք չի տվել:
Եվրագոտի-Հունաստան ֆինանսական վեճը մտել է փակուղի: Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների հանդիպումն այդպես էլ արդյունք չի տվել:
Արժույթի միջազգային հիմնադրամին վարկային հերթական մասնաբաժինը վճարելու համար Աթենքն ունի ընդամենը 12 օր: Դա այն 300 մլն եվրոն է, որի վճարումը մեկ անգամ արդեն հետաձգվել էր՝ մայիսի վերջից տեղափոխվելով հունիսի վերջ:
Հունաստանի ֆինանսական վիճակն այնքան է ծանրացել եվրագոտու երկրների ուսերին, որ այդ հարցով հաջորդ շաբաթ որոշել են արտահերթ գագաթաժողով գումարել Եվրամիության առաջին դեմքերը:
Մանրամասները՝ տեսանյութում