Մասնակիցներից շատերն արդեն միջազգային մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են:
Արդեն 3-րդ անգամ Երեւանում անց է կացվում Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը: Հունիսի 17-24-ն անընդհատ հնչելու են Բաբաջանյանի ստեղծագործությունները:
6 երկրներից Հայաստան ժամանած 3 տարիքային խմբի երաժիշտներից շատերն արդեն միջազգային մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են: Մրցույթի ընթացքում պարտադիր է մեկ ստեղծագործություն կատարել Առնո Բաբաջանյանի երաժշտացանկից:
Հաղթողները պարգեւատրվելու են դափնեկրի դիպլոմով եւ Բաբաջանյանի կիսադեմով էքսկլյուզիվ հուշամեդալներով:
Մանրամասները՝ տեսանյութում