Ավանդույթի համաձայն, երիտասարդ հայ գրողներն այս տարի էլ հավաքվել են Ծաղկաձորի գրողների տանը:
Ավանդույթի համաձայն երիտասարդ հայ գրողներն այս տարի էլ հավաքվել են Ծաղկաձորի գրողների տանը: Նրանք քննարկում են արդի հայ գրականության ու երիտասարդ ստեղծագործողների խնդիրները, ժամանակակից արձակի ու պոեզիայի միտումները:
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով՝ չի կարելի համեմատել ժամանակակից գրականությունը նախորդ դարի գրական ժառանգության հետ: Երկուսն էլ ուրույն ձեռագիր ու տեղ ունեն՝ կապված ժամանակաշրջանի, բարքերի ու այլ գործոնների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում