Հրդեհից տուժածները մարզպետարանի աջակցությամբ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:
ՀՀ կառավարությունը Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը եւ կից հողամասը անհատույց նվիրաբերել է հունիսի 13-ին հրդեհի հետեւանքով բնակարանները կորցրած ընտանիքներին: Շենքը կկառուցապատվի ու կծառայի որպես բնակելի գոտի:
Հրդեհից տուժածները մարզպետարանի աջակցությամբ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ընթացքում պատկան մարմիններին հանձնարարել է շուտափույթ կարգավորել բոլոր իրավական-տեխնիկական խնդիրները, որպեսզի նշված ընտանիքներն հնարավորինս արագ տեղափոխվեն նոր բնակարաններ:
Մանրամասները՝ տեսանյութում