Մեքսիկացի դերասան Չարլզ Ամադորն իր համար բեմական կեղծանուն ընտրեց՝ Չարլի Ապլին, եւ նկարահանեց երկու կատակերգական ֆիլմ:
Առաջին հայացքից թվում է, թե լուսանկարի հերոսը կինոդերասան, սցենարիստ, երգահան եւ ռեժիսոր Չարլի Չապլինն է: Բայց դա միայն առաջին տպավորությունն է:
1916-ին մեքսիկացի դերասան Չարլզ Ամադորն իր համար բեմական կեղծանուն ընտրեց՝ Չարլի Ապլին, եւ նկարահանեց երկու կատակերգական ֆիլմ:
Չապլինը ֆիլմերը դիտելուց հետո դատի է տվել Ամադորին: Դատական քաշքշուկը ձգձգվեց համարյա մեկ տասնամյակ: Հայտնի կատակերգուն դատարանում հայտարարեց, որ անբարեխիղճ դերասանը հագել է նման կոշիկներ, տաբատ, կոստյում, գլխարկ եւ կրկնօրինակել կերպարը: Լուսանկարն էլ արվել է հենց դատական գործընթացի ժամանակ՝ 1925-ին:
Մանրամասները՝ տեսանյութում