Շախմատիստի հաղթանակի գրավականն այն էր, որ հակառակորդները նրա քայլերի տրմաբանությունը չէին հասկանում:
«Երկաթե Տիգրանը»՝ նույնի ինքը՝ Տիգրան Պետրոսյանը, ծնվել է հունիսի 17-ին, Թիֆլիսում: Մինչեւ 8 տարեկանի հիշողությունները երկրպագուների եւ ընկերների համար փակ են եղել: Նա չէր սիրում խոսել իր մանկության մասին: Միայն գիտենք, որ այնտեղ կային ծանր վաստակվող հացի պատմություններ: Եվ միայն ութ տարեկանից է սկսվում գրոսմայստերին հատուկ կենսագրություն: Նա հաճախում է տեղի շախմատի դպրոց, տարվում սեւերի ու սպիտակների աշխարհով:
Շախմատում առաջին հաջողությունն ունեցավ 16 տարեկանում: Նա դարձավ Վրաստանի չեմպիոն, մեկ տարի անց Լենինգրադի պատանեկան տուրնիրում հաղթեց՝ չկրելով ոչ մի պարտություն: Նա նույնիսկ մեծահասակներին էր զարմացնում:
Շախմատիստի հաղթանակի գրավականն այն էր, որ հակառակորդները նրա քայլերի տրամաբանությունը չէին հասկանում: Իր վերջին՝ պատմական հաղթանակը նա տարավ 1981-ին, ոչ պակաս հայտնի շախմատիստի` հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում