Գրեյսն օգտագործել է այս ֆոտոն իր «La Vie en rose>> երգի տեսահոլովակում, ինչպես նաեւ 1985-ի Island Life ալբոմի շապիկին:
Ամերիացի երգչուհի Գրեյս Ջոնսը ևեւֆրանսիացի լուսանկարիչ, գրաֆիկական դիզայներ Ժան-Պոլ Գուդը երկար ժամանակ ապրել եւ աշխատել են միասին: Գուդը հեղինակել է Ջոնսի ալբոմի շապիկներին հայտնված մի քանի լուսանկար, մասնակցել նրա բեմական ելույթների ռեժիսորական աշխատանքներին: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում ծնված ամենահետաքրքիր եւ յուրօրինակ գործը համարվել է 1978-ին ստեղծված այս լուսանկարը, որը Ժան-Պոլ Գուդը անվանել է «Սեւամորթ արաբեսկա»։
Գուդը ցանկանում էր Ջոնին լուսանկարել այնպիսի մի կերպարում, որ հանդիսատեսը միանգամից տեսներ նրան եւ կողքից, եւ ամբողջ դեմքով: Ցանկալի արդյունք ստանալու համար նա բազմաթիվ կադրեր է արել: Մարմնի հենման կետ ստանալու համար տարատեսակ առարկաներ են օգտագործվել: Ստացված մի շարք նկարներից Գուդը կտրել է իրեն անհրաժեշտ հատվածները, սոսնձել դրանք, ռետուշավորել եւ ստացել վերջնական լուսանկարը:
New York Magazine ամսագրում տպագրվելուց հետո լուսանկարը մեծ ճանաչում ձեռք բերեց: Գրեյսն օգտագործել է այս ֆոտոն իր «La Vie en rose>> երգի տեսահոլովակում, ինչպես նաեւ 1985-ի Island Life ալբոմի շապիկին:
Մանրամասները՝ տեսանյութում