Բնակչության համար մեկ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիայի գինը սահմանվել է ցերեկը 48 դրամ 78 լումա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը, հունիսի 17-ին որոշում է կայացրել բարձրացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը:
Բնակչության համար մեկ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիայի գինը սահմանվել է ցերեկը 48 դրամ 78 լումա: Բազմասակագնային հաշվիչի առկայության պարագայում գիշերային ժամերին կգանձվի 38 դրամ 78 լումա:
Հանձնաժողովի նիստին մասնակցել են էներգիա արտադրող ընկերությունների, հասարական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ մեկ պատգամավոր:
Մանրամասները՝ տեսանյութում