Տարեկան հաշվարկով, ընթերցողների քանակը 38 000-ի է հասնում, և սա միայն ավանդական գրքերի ընթերցողների պարագայում:
Եթե աշակերտ կամ ուսանող եք, ապա ուսուցիչները կհանձնարարեն: Եթե այդ տարիքից դուրս եք եկել, ապա կարելի է ընկերներից և ծանոթներից հետաքրքրվել, կամ էլ համացանցում հարցում իրականացնել: Օտարալեզու կայքերը ցանկացած նախասիրության համար հարյուրավոր տարբերակներ կբերեն:
Եթե շատ եք ուզում կարդալ օրինակ «Հարրի Փոթերի արկածները» կամ էլ «Մոխրագույնի 50 երանգները», ապա շտապեք գրադարան: Օրինակ, Իսահակյանի գրադարանում վստահեցնում են, որ ցանկացած նոր լույս տեսած գիրք կարճ ժամանակում հայտնվում է իրենց գրապահոցում: Օրական ավելի քան 1 000 ընթերցող է ելումուտ անում գրադարանում: Տարեկան հաշվարկով, ընթերցողների քանակը 38 000-ի է հասնում, և սա միայն ավանդական գրքերի ընթերցողների պարագայում: Էլեկտրոնային գրքեր նախընտրողների ցուցանիշներ դեռ հրապարակված չեն:
Մանրամասները՝ տեսանյութում