“The otherside” երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ:
“The otherside” (Մյուս կողմը) երգի պրեմիերան կկայանա հունիսի 23–ին, այն կկատարեն Genealogy խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաեւ սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները:
Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն: «Երաժշտությունը մեզ այնքան ամուր կապեց, որ համագործակցությունը շարունակվում է նաեւ մրցույթից հետո։ Երաժշտությունն ընդհանրացնող ուժ ունի, այն միավորում, փոշիացնում է մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը»:
“The otherside” երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: