Հավաքածուն կցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:
Դիզայներ Գեւորգ Շադոյանը որոշել է հայուհիներին վերադարձնել արմատներին: Շադոյանական վերածնունդը հայկական իրականության մեջ ավելի քան իրական է:
Շադոյանը թողարկել է հագուստի հավաքածու հայկական էթնո մոտիվներով: Սիրիահայ դիզայները միշտ հետաքրքրված է եղել ազգային հագուստի պատմությունով եւ հայի կերպարով: «Նոր Վերածնունդ» հավաքածուն խիստ հայկական է: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:
Հավաքածուն կցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս: Գնահատել իսկական գեղեցկությունը եւ հայկական տարազների նրբագեղ ճաշակը հնարավորություն կտրվի ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, եւ նույնիսկ Ավստրալիայում:
Մանրամասները՝ տեսանյութում