20-րդ դարի ամենաուժեղ հայորդիներից մեկը սահմանել է աշխարհի 43 ռեկորդ, տարբեր մրցումներում նվաճել 111 ոսկե մեդալ:
Լենինականցի տղան վոլեյբոլով էր զբաղվում, քանի դեռ հորեղբայրը տղայի առաջ չէր բացել այլ սպորտաձևի դռները: Յուրին տեսավ ու սիրահարվեց ծանրամարտին:
1975-1976-ականներին 75 կգ քաշային կարգում նա դարձավ Աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն: 1983-ին Եվրոպայի առաջնությանը Յուրի Վարդանյանը սահմանեց աշխարհի ռեկորդ եւ հաղթեց օլիմպիական չեմպիոնին: 1985-ին նա հաղթեց աշխարհի իր վերջին առաջնությունը:
9-ակի աշխարհի չեմպիոն, երկակի` երիտասարդների և 7 անգամ` մեծահասակների չեմպիոն Յուրի Վարդանյանն իրեն բախտավոր էր համարում աշխարհի չեմպիոնատներում, բայց անբախտ` Օլիմպիական խաղերում, որոնց մասնակցելու հնարավորություն հայ մարզիկին արդեն չէին տալիս: Նրան պարզապես հնարավոր չէր գերազանցել:
20-րդ դարի ամենաուժեղ հայորդիներից մեկը սահմանել է աշխարհի 43 ռեկորդ, տարբեր մրցումներում նվաճել 111 ոսկե մեդալ:
Մանրամասները՝ տեսանյութում