9 հոգի համարվում է անհետ կորած, բուժհաստատություններում գտնվում է 7 մարդ, ընդհանուր առմամբ տուժել Է 266 բնակիչ:
Վրաստանի մայրաքաղաքում կիրակի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը գնալով ավելանում է: Արդեն հաղորդվում է 17 զոհի մասին: Մզիուրի զբոսայգում հունիսի 16-ի ցերեկը երիտասարդ աղջկա դի էր հայտնաբերվել, ավելի ուշ եւս մի տղամարդու մարմին: 9 հոգի համարվում է անհետ կորած, բուժհաստատություններում գտնվում է 7 մարդ, ընդհանուր առմամբ տուժել Է 266 բնակիչ:
Վնասի չափը կարող է հասնել մինչեւ 45 մլն դոլարի: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել Քութայիսում ՝ քննարկելու արտակարգ իրավիճակում զինված ուժերը ներգրավելու հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում