Մարդիկ առաջինը պետք է իմանան այս լուսանկարի մասին այն, որ հրդեհը իրական չէ:
1978-ին American prospect ամսագրի շապիկին հայտվեց մի շատ տարօրինակ և շատերի զայրույթը առաջացնող լուսանկար: Հրշեջը խանութից դդում է գնում, այնինչ հետևի պլանում երևում է, թե ինչպես է հսկայական շինությունը այրվում: Ենթադրվում է, որ հենց այդ շինությունը փրկելու նպատակով է հրշեջը հասել այդտեղ: Լուսանկարում հիանալի կոմպոզիցիա է ստացվել՝ այրվող տունը գեղեցիկ է նայվում աշնանային դեղին տերևների, դդումների և դեղին համազգեստով, իր գնումը ձեքում ամուր բռնած դեղին համազգեստով հրշեջի հետ:
Բայց իրականում այս ամենը հիանալի բեմադրված ներկայացում է: Մարդիկ առաջինը պետք է իմանան այս լուսանկարի մասին այն, որ հրդեհը իրական չէ, հրշեջները մարզումների էին մասնակցում և պետք է ցուցադրեին իրենց ունակությունները, իսկ լուսանկարում պատկերված հրշեջն այդ պահին ընդմիջման էր: Այնուամենայնիվ, լուսանկարը դիտող մարդիկ ստացած առաջին տպավորությունից զայրացել էին եւ կարծել, թե հրշեջները բարեխիղճ չեն կատարում իրենց աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում