Հայաստանի դեմ ներկայացված Չիրագովի գործով դիմումատուները Ադրբեջանի քաղաքացի 6 քրդեր են:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին հրապարակել է «Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերի վճիռները:
Հայաստանի դեմ ներկայացված Չիրագովի գործով դիմումատուները Ադրբեջանի քաղաքացի 6 քրդեր են: Նրանք բնակվել են Լաչինում եւ հարակից մի քանի գյուղերում: Եվրոպական դատարանում դիմումատուները պնդել են, որ Լաչինի ազատագրման եւ մարդասիրական միջանցքի բացման հետեւանքով խախտվել են իրենց իրավունքները:
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով» դիմումատուն Մինաս Սարգսյանն էր, ով մահացավ 2009-ին: 1992-ին Շահումյանի հայաթափման հետեւանքով Սարգսյանի ընտանիքը զրկվել էր ունեցվածքից ու որպես փախստական տեղափոխվել Երեւան:
Թե ինչպիսի վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ը այս երկու գործերով՝ Ստրասբուրգից հեռախոսով ներկայացնում է Եվրոպական դատարանում մեր երկրի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում