Փրկարար շները իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվում, բայց փոխարենը սնունդ, հոգատարություն եւ լավ վերաբերմունք են ստանում:
Ընկեր, գործընկեր, ընտանիքի անդամ. այսպես կարելի է բնութագրել Ջեկին: Շունն արդեն 4 տարի պատվով կրում է ԱԻՆ-ի փրկարարի կոչումը: Այդ կոչմանն արժանանալու հարցում Ջեկին օգնել է Լիլիթը, ում յուրաքանչյուր հրահանգ եւ պահանջ Ջեկի համար օրենք է:
Ջեկիի տրամադրության վրա ամեն բան ազդում է՝ եղանակը, անծանոթների ներկայությունը, դիմացինի տրամադրությունը: Փրկարարի բարդ եւ պատասխանատու կոչումը Ջեկը կիսում է Զեւսի, Գրաֆի եւ Լարիի հետ: Ոչ բոլոր ցեղատեսակի շներն են, որ կարող են այս պատասխանատու կոչմանն արժանանալ: Վարժեցվում են բազմաֆունկցիոնալ ցեղատեսակների շներ՝ արեւելաեվրոպական գերմանական հովվաշներ, որսորդական ցեղատեսակի լաբրադորներ եւ այլն:
Փրկարար շները իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվում, բայց փոխարենը սնունդ, հոգատարություն եւ լավ վերաբերմունք են ստանում: Թոշակի անցնելուց հետո էլ շարունակում են ապրել իրենց վարժեցնողների տանը եւ նրանց ընտանիքի անդամ են դառնում:
Մանրամասները՝ տեսանյութում