Հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ստուգատեսին պատշաճ ներկայանալու ուղղությամբ:
Հայ դպրոցականները չեն մասնակցի հուլիսի 20-ից 29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:
Նախարար Աշոտյանը հավաստիացրել է՝ հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման եւ ստուգատեսին պատշաճ ներկայանալու ուղղությամբ:
Սակայն երեխաների Բաքու մեկնելու համար մինչեւ գրանցման ժամկետի ավարտն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով անվտանգության երաշխիքներ պետք է տրվեին, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Գրանցման ժամկետը ավարտվեց հունիսի 15-ին:
Մանրամասները՝ տեսանյութում