Առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։
Երաժշտասեր հանրությունն ամփոփեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը: Ժյուրիի մասնագիտական գնահատականների արդյունքում ձեւավորվեց մրցանակակիրների ցանկը:
Հաղթահարելով 3 փուլերը՝ այս տարի խաչատրյանական մրցույթի երրորդ մրցանակը կիսեցին Պիեր Ֆրապիերը եւ Հայաստանը ներկայացնող Մարիամ Վարդանյանը: Երկրորդ մրցանակակիրներ դարձան Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Արդուխանյանը եւ Անդրեա Օբիսոն։
Առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Երեկոյի ընթացքում նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ եւս մեկ անգամ կատարեց Խաչատրյանի հանրահայտ «Ջութակի կոնցերտը»։
Մանրամասները՝ տեսանյութում