Գերմանացի ինժեներ Գոթլիբ Դայմլերը, ստեղծելով բենզինով կարբյուրատորային շարժիչը, որոշում է այն փորձարկել հեծանիվի վրա:
Մոտոցիկլի ծննդյան տարեթիվը 1885-ն է: Գերմանացի ինժեներ Գոթլիբ Դայմլերը, ստեղծելով բենզինով կարբյուրատորային շարժիչը, որոշում է այն փորձարկել հեծանիվի վրա: Ի դեպ, Գոթլիբ Դայմլերի միակ նպատակը շարժիչի փորձարկումն էր: Դրա արդյունքում պատահաբար ազդարարվեց նոր փոխադրամիջոցի՝ մոտոցիկլի, ծննդյան լուրը:
Երկանիվ տրանսպորտային միջոցի զարգացման պատմությունը շարունակվում է նաեւ 21-րդ դարում: «Երկաթյա նժույգներ» թողարկող ընկերություններն արդեն առաջարկում են էլեկտրական հոսանքով, սեղմված օդով եւ արևային էներգիայով աշխատող մոտոցիկլների տեսականի:
Մանրամասները՝ տեսանյութում