Երևանի տարբեր այգիներում հնարավոր է տեսնել հանգստից հետո մնացած աղբ:
Ամառային մի շոգ օր Աննայի գլխում պտտվեց հանցավոր միտք. փախչել բոլորից ու ամեն ինչից, հատկապես՝ դասերից ու գործերից: Աննան ձեռքն է վերցնում հեռախոսն ու զանգում Ստելլային: Ստելլան էլ համոզում է Էթերիին ու երեք ընկերուհիները գնում են հանգստանալու քաղաքում, բայց եւ քաղաքից դուրս:
Հարմար վայրն ընտրված է, ընկերուհիներն էլ տեղավորվել են, արդեն կարող են խոսել դեսից-դենից: Հանդիպումից հետո թարմ ուժերով լիցքավորված՝աղջիկները պատրաստ են նորից անցնելու դաս ու գործի: Մնում միայն մաքրել պիկնիկի տարածքը:
Ընկերուհիների օրինակին սակայն ոչ բոլորն են հետևում: Երևանի տարբեր այգիներում հնարավոր է տեսնել հանգստից հետո մնացած աղբ:
Մանրամասները՝ տեսանյութում