100 տարի անց այն շարունակում է մնալ Երևանի խոսող կոթողներից մեկը:
N 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցը Հայաստանի ամենահին բժշկագիտական կենտրոնն է, որն այսօր արդեն 100 տարեկան է: 1906-ին Երևանի քաղաքային դուման նիստ է հրավիրում, որտեղ քննարկում են հիվանդանոց կառուցելու համար փող հայթայթելու թեման։ Երբ ժամանակին որոշվում էր, թե որտեղ պետք է կառուցվի շենքը, հայտնի կոնյակագործներից մեկը նվիրաբերեց իր հողատարածքներն ու կառուցապատման պայմաններ դրեց քաղաքային իշխանությունների առջև: Նիկոլայ Շուստովն առաջինն է մտահոգվում և առաջարկում իր մասնավոր 2 հեկտար տարածքը, բայց պայմանով, որ եթե 2 տարում չկառուցեն, տարածքը հետ կվերցնի։
Այս կարևոր շինության ճարտարապետն էր թիֆլիսահայ Պողոս Զորաբյանը: Նրա նախագծի համաձայն պետք է 6 մասնաշենք լիներ, սակայն կառուցվեց միայն մեկը։ 100 տարվա պատմություն ունեցող առաջին հիվանդանոցը ներկայիս ԵՊԲՀ առաջին հիվանդանոցային համալիրն է, որում գործում են 20-ից ավելի կլինիկաներ։
N մեկ համալսարանական կլինիկական հիվանդանոցը միշտ եղել է առաջինը ե՛ւ համարով, ե՛ւ նշանակությամբ: 100 տարի անց այն շարունակում է մնալ Երևանի խոսող կոթողներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում