1918-ին նա իր 1100-հոգանոց աշխարհազորային ջոկատով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին:
Վաղարշակ Շահինյանի գերեզմանաքարը միակն է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում: Խորհրդային տարիներին Սարդարապատի ճակատամարտին մասնակից հրամանատարների հանդեպ առանձնակի դաժան էին: Ում հաջողվեց փրկվել 1920-ականներին, Ստալինի ամենակործան ձեռքից չխուսափեցին 1937-ին: Վաղարշակ Շահինյանն այն եզակի հերոսներից էր, ում հաջողվեց ապաստան գտնել հեռավոր Ամերիկայում:
Նա ծնվել էր 1889-ին Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1910-ին մեկնել էր ԱՄՆ, սակայն կարճ ժամանակ անց` 1914-ին վերադարձել հայրենիք, մտել զինվորական ծառայության եւ մասնակցել առաջին աշխարհամարտին: 1918-ին նա իր 1100-հոգանոց աշխարհազորային ջոկատով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին:
Հայրենիքի համար կռվող ու պայքարող զինվորը երկրի խորհրդայնացմանը դիմանալ չէր կարող: Նոր կարգերը Վաղարշակ Շահինյանի համար չէին: Նա վերադարձավ ԱՄն, հաստատվեց Նյու Յորքում:
Մանրամասները՝ տեսանյութում