Արյան դոնորների օրվա հետ կապված ներկայացնում ենք հայաստանյան վիճակագրություն ինֆոգրաֆիկայի տեսքով:
2005-ին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր: Հենց այդ օրը 1868-ին է ծնվել ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյները, ով 1930-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: Դոնոր բառն առաջացել է լատիներեն «donare» - «նվիրել» բառից։ Արյան դոնորի դեպքում նվերը շատ հաճախ լինում է հենց ինքը՝ կյանքը: Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվել է 1819-ի Անգլիայում:
Արյան դոնորների օրվա հետ կապված ներկայացնում ենք հայաստանյան վիճակագրություն ինֆոգրաֆիկայի տեսքով: