Ըստ նախնական որոշման՝ վերանորոգումից հետո տան մի մասը կծառայի որպես հայ եւ վրաց գրողների հավաքատեղի:
Լոռիի Դսեղ գյուղում ծնված Հովհաննես Թումանյանը Թիֆլիս է տեղափոխվել 1883-ին եւ իր կյանքի մի մեծ մասն անցկացրել այդ քաղաքում: Թիֆլիսում Թումանյանը տուն ուներ, որը նրա մահից մի քանի տասնամյակ անց բավական ծանր դրության մեջ հայտնվեց: Տան սեփականատերն ուզում էր վաճառել այն:
Սրտացավ հայրենակիցների շնորհիվ վաճառվող մասը գնվեց: Օրերս հայտնի դարձավ, որ հայ բարերարներից մեկը գնել է նաեւ մնացած հատվածը: Ամենայն հայոց բանաստեղծի տունը հանձնվել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին:
Ըստ նախնական որոշման՝ վերանորոգումից հետո տան մի մասը կծառայի որպես հայ եւ վրաց գրողների հավաքատեղի: Սենյակներից մեկը կկահավորվի թումանյանական շնչով, մյուսը կնվիրվի Հայաստանի գրողների միությանն ու կկրի Լեւոն Անանյանի անունը:
Մանրամասները՝ տեսանյութում