Մեր թիմի անդամներն իրենց շախմատային գիտելիքներն ու հմտությունները ձեռք են բերել «Շախմատ» առարկայի դպրոցական դասաժամերի ընթացքում:
Հունիսի 1-ից 9-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցավ շախմատի «Սպիտակ նավակ» հեղինակավոր միջազգային թիմային մրցաշարը: Բացարձակ հաղթող դարձավ Երեւանի Չեխովի անվան դպրոցի թիմը:
Մրցաշարը հեղինակություն էր ձեռք բերել դեռ խորհրդային տարիներին՝ դառնալով պատանեկան հավաքականների յուրօրինակ ստուգատես, որտեղ հաղթելը մեծ պատիվ էր յուրաքանչյուր թիմի համար:
ԽՍՀՄ փլուզումից հետո մրցաշարը կրում էր ներռուսաստանյան բնույթ: Միայն այս տարի՝ տասնամյակների ընդմիջումից հետո, ռուսաստանյան 76 մարզերի թիմերի պայքարին միացան հետխորհրդային եւս վեց երկրների հավաքականներ: Մեր թիմի անդամներն իրենց շախմատային գիտելիքներն ու հմտությունները ձեռք են բերել «Շախմատ» առարկայի դպրոցական դասաժամերի ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում