Ներկայացնում ենք Արյունաբանական կենտրոնի տրամադրած ցանկն այն կազմակերպությունների, որոնք մինչեւ այսօր ցուցաբերել են հասարակական բարձր գիտակցություն եւ արյան դոնոր հանդիսացել:
Դոնոր բառն առաջացել է լատիներեն «donare» - «նվիրել» բառից։ Ամեն տարի աշխարհում գրանցվում է առավել քան 107 մլն արյան դոնացիա: Այս թվի մոտ կեսը տրամադրում են այն երկրների քաղաքացիները, որտեղ եկամուտը միջինից բարձր է: Միեւնույն ժամանակ, աշխարհում ընդամենը 62 երկրի արյան ազգային պաշարներն են հիմնված անվարձահատույց դոնորների վրա: 40 երկիր մինչեւ այսօր հույսը դնում է ընտանիքի անդամների կամ վճարովի արյան վրա:
Ըստ Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության տվյալի, երկրի բնակչության 2-5%-ը պետք է լինի արյան դոնոր, որպեսզի երկիրն ամբողջովին ապահովված լինի արյան բաղադրամասերով եւ պատրաստուկներով։ Ընդ որում, պատրաստուկների արտադրության համար օգտագործվում է հավաքագրված արյան կեսից ավելին։
Արյան ներկրումը ՀՀ տարածք արգելված չէ։ Սակայն, ինչպես նշում է պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը, յուրաքանչյուր երկիր ինքը պետք է բավարարի իր արյան պաշարները։ Հայաստանի տարածքում գործող արյան բոլոր ստորաբաժանումներն ու կայանքները գտնվում են փոխադարձ կապի մեջ, որի շնորհիվ արյան բաղադրամասի հայթհայթման խնդիր երբևէ չի լինում։ Բացի այդ, կան արյան պաշարներ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների համար։
Կարեւոր է իմանալ, որ անվարձահատույց հիմունքով հանձնված արյունը չի վաճառվում, այլ տրամադրվում է անվճար նրան, ում կյանքը հնարավոր է փրկել դրա օգնությամբ։
Ներկայացնում ենք Արյունաբանական կենտրոնի տրամադրած ցանկն այն կազմակերպությունների, որոնք մինչեւ այսօր ցուցաբերել են հասարակական բարձր գիտակցություն եւ արյան դոնոր հանդիսացել: Հիշեցնենք, որ արյան դոնոր լինելը պատվավոր է: