Ներկայացնում ենք տարբեր տարիների ԱՄՀ-ի Արյան դոնորի օրվա կարգախոսները:
Հունիսի 14-ն Արյան դոնորի միջազգային օրն է: Թեեւ արյան դեֆիցիտի պատճառով ՀՀ-ում չի արձանագրվել մահվան դեպք, սակայն մեր երկրում առկա է արյունատվության խնդիր։ Ըստ Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության տվյալի, երկրի բնակչության 2-5%-ը պետք է լինի արյան դոնոր, որպեսզի երկիրն ամբողջովին ապահովված լինի արյան բաղադրամասերով եւ պատրաստուկներով։ Ընդ որում, պատրաստուկների արտադրության համար օգտագործվում է հավաքագրված արյան կեսից ավելին։ Հայաստանում արյան անվարձահատույց դոնոր է յուրաքանչյուր 1000 բնակչից ընդամենը 3-ը: Այդ թիվը նույնիսկ մոտ չէ ցանկալի արդյունքին:
Բնակչության շրջանում հասարակական գիտակցությունը բարձրացնելու նպատակով առողջապահական ընկերություններն ամեն տարի կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ: Առողջապահության Միջազգային Կազմակերպությունը նպատակ ունի, որ մինչեւ 2020 թվականը աշխարհի բոլոր երկրները կարողանան ապահովել սեփական արյան պաշարները անվարձահատույց կամավոր դոնորների հաշվին:
Ներկայացնում ենք տարբեր տարիների ԱՄՀ-ի Արյան դոնորի օրվա կարգախոսները: