Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը խիստ լարված եւ գոլառատ ստացվեց:
Հանրապետական մարազադաշտում ավարտվեց Ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Խաղը խիստ լարված եւ գոլառատ ստացվեց:
14-րդ րոպեին Մարկոս Պիզելին 30 մետրից կատարած հարվածով գրավեց Պորտուգալիայի հավաքականի դարպասը՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին: 29-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը: Մոուտինյուն 11-մետրանոցի իրավունք նվաճեց Մխիթարյանի հետ պայքարում: Հարվածը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:
55-րդ րոպեին «Ռեալի» հարձակվողը օգտվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի կոպիտ սխալից եւ հաշիվը դարձրեց 1-2: Ընդամենը մի քանի րոպե անց Ռոնալդուն հեթ-տրիկ ձեւակերպեց՝ հեռվից կատարած հարվածով եւս մեկ անգամ գրավելով Ռոման Բերեզովսկու դարպասը:
72-րդ րոպեին Հրայր Մկոյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Փոխարինման դուրս եկած Արազ Օզբիլիսի հարվածից հետո Մկոյանն առաջինը հասավ դարպասապահ Ռուի Պատրիսիուի հետ մղած գնդակին եւ գրավեց դարպասը: Մինչեւ հանդիպման ավարտը հաշիվը պահպանվեց՝ 2:3: