Հանգստի ընթացքում ոչ ոք ապահովագրված չէ տարատեսակ հիվանդություններից։
Շատերը ամառային հանգստի մեկնելուց առաջ ճամպրուկը հավաքում են ամենավերջում, մինչդեռ մեկ շաբաթ առաջ պետք է կազմել ճամպրուկի անհրաժեշտ իրերի ցուցակը։ Այն կօգնի ոչինչ չմոռանալ եւ զերծ կպահի վերջին օրվա ավելորդ լարվածությունից:
Հանգստի ընթացքում ոչ ոք ապահովագրված չէ տարատեսակ հիվանդություններից։ Այդ իսկ պատճառով կարեւոր նախապայման է ճամպրուկի մեջ առանձին տեղ հատկացնել նաեւ դեղատուփի համար:
Սենյակային բույսերը, ընտանի կենդանիները հանգստի մեկնելու հաճույքից զրկված են, իսկ տանտիրոջ երկար բացակայությունը բացասական կարող է անդրադառնալ ծաղիկների վրա: Անպայման պետք է նրանց մասին էլ հոգ տանել։
Հանգստի մեկնելուց առաջ կարեւոր է մուծել նաեւ կոմունալ վարձերը, բանկերի վարկերը: Հույսը դնել ինտերնետ վճարումների վրա չի կարելի. վստահ լինել, որ հանգստի վայրում անխափան ինտերնետ կունենաք, չեք կարող:
Մանրամասները՝ տեսանյութում