Դատարանը կհրապարակի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հունիսի 16-ին կհրապարակի Հայաստանի եւ Արցախի համար մեծ կարեւորություն ունեցող «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները:
Կոնկրետ ինչպիսի վճիռ կկայացնի դատարանը՝ դժվար է կանխատեսել: Հայկական կողմը լիահույս է, որ ՄԻԵԴ-ը այս երկու գործերով վճիռներում զերծ կմնա այնպիսի ձեւակերպումներից, որոնք հետագայում կարող են քաղաքական շահարկումների առիթ դառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում