Ամենայն հավանականությամբ, սպառողի համար էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով:
Խորհրդարանում բավական թեժ քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: Մասնագիտական բանավեճին մասնակցել են պատգամավորներ, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի ու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ղեկավարներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ ուսումնասիրել են ՀԷՑ-ի հայտը: Ամենայն հավանականությամբ, սպառողի համար էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով: Նա չի բացառել, որ ապագայում հոսանքը կարող է նաեւ էժանանալ:
Մանրամասները՝ տեսանյութում