Ղարաբաղյան պատերազմի տարիներին Անդրանիկ Մարգարյանը զբաղվում է Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքելով։
1951-ի այս օրը ծնվեց Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետը` մեկը նրանցից, ով պայքարում էր հանուն հանրապետության ձևավորման:
Պոլիտեխնիկի կիբերներտիկայի ուսանողը, ապագա ինժեները միայն մասնագիտական գրքերով չէր հետաքրքրվում։ Ուսանողական տարիներին գաղափարակիցների հետ Հայոց Ցեղասպանության մասին պատմելու միջոցներ էր ձեռնարկում: Գրում էին, դարձնում թռուցիկներ բաժանում մարդկանց: Նա իր քաղաքական գործունեության հիմք ընդունում էր Նժդեհի գաղափարները: Քննադատում էր խորհրդային համակարգը, պաշտպանում Հայ դատի գործունեությունը եւ հայ ժողովրդի ապագան տեսնում միայն ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում:
Հայ ժողովրդի համար եկան պայքարի տարիները: Դրան անմասն մնալ նա չէր կարող։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Անդրանիկ Մարգարյանը զբաղվում է Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքելով, մասնակցում կամավորական ջոկատների ստեղծմանը, ապա՝ մարտական գործողություններին:
Մանրամասները՝ տեսանյութում