Տարածքն ունենալու է նոր տիպի՝ մեծ եւ կլոր հրապարակ, բնակելի շենքեր, հյուրանոցներ, սպասարկման օբյեկտներ:
Քաղաքաշինության նախարարությունում արդեն մեկ տարի գործող կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչությունը նոր փաթեթ է մշակել:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք բանկերի ներկայացուցիչներին եւ կառուցապատող ընկերություններին ներկայացրել է Երեւանի կարեւորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի հատվածի կառուցապատման ներդրումային ծրագիրը:
Քաղաքաշինության նախարարը վստահեցնում է, որ տարածքն ունենալու է նոր տիպի՝ մեծ եւ կլոր հրապարակ, բնակելի շենքեր, հյուրանոցներ, սպասարկման օբյեկտներ, գրասենյակներ, բիզնես կենտրոններ եւ այլ կառույցներ:
Մանրամասները՝ տեսանյութում