Վերջին հինգ տարում ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը մոտ 40 բժիշկների է այցելել:
Նոր մանրամասներ են ի հայտ եկել՝ կապված Ալպերում Germanwings ավիաընկերության A320 օդանավի կործանման հետաքննության հետ:
Պարզվում է, որ գլխավոր կասկածյալ Անդրեաս Լյուբիցը, որն աղետի ենթարկված օդանավի երկրորդ օդաչուն էր, տեսողության խնդիրներ է ունեցել եւ վախեցել է կուրանալ: Վերջին հինգ տարում նա մոտ 40 բժիշկների է այցելել: Իսկ ողբերգական աղետից մի քանի ամիս առաջ եղել է յոթ բժշկի՝ թերապեւտի, երեք հոգեբանների եւ աչքի երեք մասնագետի մոտ:
Միջազգային մամուլը գրում է, որ միայն զարմանք եւ զայրույթ կարող է հարուցել, թե որքան անփույթ են իրենց պարտականությունները կատարել Լյուբիցին թռիչքի արտոնություն տվողները, ինչի հետեւանքով կյանքից զրկվեց 150 մարդ: