Ճանապարհների վերանորոգման աշխատանքները կընթանան երթեւեկին զուգահեռ:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրել է ճանապարհների նորոգման այս տարվա ծրագիրը: Ըստ փաստաթղթի՝ բյուջեի միջոցներով նորոգվում է մոտ 50 կմ ճանապարհ:
Աշխատանքներն իրականացվում են ժամանակակից տեխնիկայով: Այժմ հիմնանորագում է ընթանում Արմավիրի, Եղեգնաձորի, Կապան-Սիսիան, Մեղրիի եւ Մրգաշենի հատվածներում: Մեկնարկել է նաեւ Դիլիջանի թունելի հիմնանորոգումը: Աշխատանքները կընթանան երթեւեկին զուգահեռ:
Բացի պետբյուջեով նախատեսված գումարից, ճանապարհների շինարարության համար միջոցներ է տրամադրել նաեւ Համաշխարհային բանկը: Գումարը նախատեսված է հստակ ժամկետում եւ կոնկրետ որակի ու քանակի աշխատանք կատարելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում