Եվրոպացի օրենսդիրները երկու օր շարունակ քննարկում էին ՖԻՖԱ-ի եւ կառույցի ղեկավար Ժոզեֆ Բլատերի շուրջ բարձրացած սկանդալը:
Եվրոպացի օրենսդիրները երկու օր շարունակ քննարկում էին ՖԻՖԱ-ի եւ կառույցի ղեկավար Ժոզեֆ Բլատերի շուրջ բարձրացած սկանդալը: Նրանք Բլատերին կոչ են արել պաշտոնից հեռանալ անմիջապես եւ ոչ թե ձմռանը, ինչպես հայտարարվել էր: ՖԻՖԱ-ն եվրոպացի օրենսդիրների միջամտությունը դեռ չի մեկնաբանել:
Միեւնույն ժամանակ կազմակերպության հասարակության հետ կապերի տնօրեն Վալտեր դը Գրեգորիոն առանց պատճառաբանություն ներկայացնելու հրաժարական է տվել: Շվեյցարական դատախազությունը շարունակում է ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների համակարգիչների ուսումնասիրությունը: Հայտարարվել է, որ դրանցում եղել են հաշվետվություններ ֆուտբոլային մրցույթները հյուընկալող պետությունների ընտրության վերաբերյալ: