Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմանում, զոհվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: