Ալֆրեդո Գալասսին համագործակցությունը հայ գործընկերների հետ արդյունավետ է համարում:
Իտալացի հայտնի ներանոթային սրտաբան Ալֆրեդո Գալասսին արդեն երրորդ անգամ Հայաստանում է: Նա «Էրեբունի» բուժկենտրոնում կատարում է սրտի առանձնահատուկ բարդ վիրահատություններ:
Անգիոգրաֆիկ մեթոդով՝ առանց կտրվածք անելու, բացվում են սրտի անոթների երկարատեւ խցանումները: Վիրահատության առավելություններից է նաեւ տեղային անզգայացումը: Վիրահատությունից երկու-երեք ժամ հետո հիվանդը կարող է ոտքի կանգնել: Ալֆրեդո Գալասսին համագործակցությունը հայ գործընկերների հետ արդյունավետ է համարում: Նրա խոսքով՝ բժիշկները պրոֆեսիոնալ են, տեխնիկան՝ բարձրակարգ:
Մանրամասները՝ տեսանյութում